Երբ են ուժի մեջ մտնելու Թրամփի նոր մաքսատուրքերը․ CNN
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերը չեն մտցվի օգոստոսի 1-ին, ինչպես նախատեսված էր, այլ մեկ շաբաթ անց։ Այս մասին հայտնել է CNN-ը։
«Մաքսատուրքերը կմտցվեն օգոստոսի 7-ին՝ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությանը բավարար ժամանակ տալու համար փոփոխություններ կատարելու նպատակով», - նշել է հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ, Կանադայի մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։
Հուլիսի 31-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից ներմուծվող ապրանքների համար սահմանվում են 15-41% մաքսատուրքեր։
Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ առևտրային գործընկերները բաժանվել են երեք խմբի։ Երկրների մեծ մասի համար պահպանվել է ապրիլից գործող 10% բազային մաքսատուրքը։ Այն վերաբերում է այն երկրներին, որտեղ ԱՄՆ-ն ավելի շատ արտահանում է, քան ներմուծում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)