Երևանը բարձր է գնահատում Բեռնի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորել է Շվեյցարիայի Ազգային օրը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Շվեյցարիայի ժողովրդին Ազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ Երևանը բարձր է գնահատում Բեռնի հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Շվեյցարիայի ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի առաջիկա նախագահության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)