Իրանի արտգործնախարարությունը Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանը աջակցելու մեջ
Իրան
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը ստորագրած մյուս երկրները ապաստան են տրամադրում ահաբեկիչներին և պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքը խախտելու և ահաբեկչությանը աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք իրենք ահաբեկչական տարրերի և խմբավորումների կողմնակիցներ և ապաստան տվողներ են», - ասել է Բաղային։
Նա Իրանի դեմ մեղադրանքները անվանել է ծիծաղելի և անհիմն։ Բաղային ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան փորձում են շեղել հանրության ուշադրությունը այսօրվա ամենակարևոր խնդրից՝ Գազայի իրավիճակից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան