«Սարսափելի երազները» կարող են ազդանշան լինել Պարկինսոնի հիվանդության մասին
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի բնակիչ Մարտին Փիքարդը տարիներ անց իմացել է, որ իր մոտ վաղուց ի վեր կրկնվող սարսափելի և ռեալիստիկ մղձավանջները կապված են Պարկինսոնի հիվանդության հետ։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, արդեն 70-ամյա նախկին երկրաչափը հիշում է, որ առաջին խանգարումները սկսվել են դեռ 2005 թվականին՝ իրականությունից դժվարությամբ տարբերվող մղձավանջներով և քնի խանգարումներով։
Նրա խոսքերով՝ երազում իրեն հաճախ տեսել է վախեցնող և աբսուրդային իրավիճակներում։ Մեկ անգամ նույնիսկ հայտնվել է լոնդոնյան աղբով լի տաքսու մեջ՝ հարցազրույց վերցնելով հայտնի դիջեյից, երբ հսկայական սարդեր սկսել են հարձակվել։ Այդ ժամանակ նա կտրուկ արթնացել է՝ գլխով հարվածելով կողքի սեղանին։
Միայն 2018-ին՝ կնոջ հորդորով, Փիքարդը դիմել է բժիշկներին, որոնք պարզել են, որ նա տառապում է արագ աչքային շարժումներով քնի խանգարմամբ (REM sleep behavior disorder)։ Ըստ բժիշկների՝ այս վիճակն հաճախ է նախորդում Պարկինսոնի հիվանդությանը։ «Նրանք զգուշացրին, որ նման սիմպտոմներ ունեցողների մեծ մասը հետագայում զարգացնում է Պարկինսոն»,- պատմել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)