Ռուսական ռեակտիվ «Գերան-3» դրոնները դարձել են անկասելի սպառնալիք Ուկրաինայի համար
Քաղաքական
Ռուսաստանը սկսել է լայնորեն կիրառել նոր տիպի ռեակտիվ շարժիչով հարվածային դրոններ՝ «Գերան-3», որոնք գրեթե անհնար է խոցել դասական հակաօդային միջոցներով։ Ըստ Business Insider-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ, այս դրոնները զարգացնում են մինչև 800 կմ/ժամ արագություն՝ գրեթե հավասարվելով թևավոր հրթիռներին։
Նման բարձր արագության պատճառով դրանք անխոցելի են դառնում շարժական կրակային խմբերի կամ մեքենաների վրա տեղադրված հրաձգային համակարգերի համար։ Բացի այդ, ինչպես նշում են փորձագետները, Ուկրաինայի ուժերը միևնույն ժամանակ պայքարում են բազմաթիվ ռուսական դրոնների հարձակման դեմ՝ սպառելով թանկարժեք զենիթային հրթիռների պաշարները։
Հուլիսի 30-ին ուկրաինական երկնքում արձանագրվել է 8 նման սարք։ Ուկրաինայի զինվորական ղեկավարությունը զգուշացնում է՝ եթե «Գերան-3»-ի զանգվածային կիրառումը դառնա առօրյա երևույթ, ապա օդային պաշտպանության արդյունավետությունը կարող է լրջորեն կասկածի տակ դրվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)