Թրամփը բարձրացնում է մաքսատուրքերը ևս մի քանի երկրների նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է առևտրային սակագները Կանադայի, Թայվանի, Շվեյցարիայի և մի շարք այլ երկրների նկատմամբ, հաղորդում է Bloomberg-ը։
Նոր սակագների առումով առաջատարներն են Լաոսը և Մյանման (40%), ինչպես նաև Շվեյցարիան (39%): Սպիտակ տան ղեկավարը Կանադայի նկատմամբ սահմանել է 35%, Հարավային Աֆրիկայի նկատմամբ՝ 30%, Թայվանի և Շրի Լանկայի նկատմամբ՝ 20%, Իսրայելի նկատմամբ՝ 15% և Վենեսուելայի նկատմամբ՝ 5% մաքսատուրքեր։
Այս լուրի լույսի ներքո ասիական բաժնետոմսերը և ամերիկյան ֆյուչերսները անկում են գրանցում. թայվանական դոլարը անկում է ապրում յոթերորդ օրն անընդմեջ, իսկ շվեյցարական ֆրանկը նահանջում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)