Մակարևիչին սպառնում է քաղաքացիությունից զրկում և 50 տարվա արգելք
Հասարակություն
Ռուսական հանրային կազմակերպության ղեկավար Վիտալի Բորոդինը կոչ է արել զրկել ռոք-երաժիշտ Անդրեյ Մակարևիչին Ռուսաստանի քաղաքացիությունից և արգելել նրան մուտք գործել երկիր 50 տարի ժամկետով։ Նախաձեռնության պատճառը՝ Մակարևիչի քննադատական հայտարարություններն են հայտնի խորհրդային կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի հասցեին։
Մակարևիչը, որն արտերկիր է տեղափոխվել և ճանաչվել է օտարերկրյա գործակալ, մի հարցազրույցում ասել էր, թե Պախմուտովան «ոչ այնքան լավ կոմպոզիտոր» է, և որ վերջին տարիներին նրա ստեղծագործությունները «սարսափելի» էին հնչում։ Բորոդինը արձագանքել է, որ «Մակարևիչի երգերը լսել հնարավոր չէ» և որ նման արտահայտությունները «անարգանք են ազգային արժեքների հանդեպ»։
Պախմուտովայի պաշտպանությամբ հանդես է եկել նաև ժողովրդական արտիստ Յուրի Անտոնովը՝ նրան անվանելով «բացառիկ անձնավորություն» և ընդգծելով, որ չի ցանկանում քննարկել արտագաղթած Մակարևիչին։ 95-ամյա կոմպոզիտորը հեղինակել է ավելի քան 400 երգ, այդ թվում՝ խորհրդային տարիների ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)