Եվրահանձնաժողովը չի պահպանել ֆոն դեր Լեյենի նամակագրությունը Pfizer-ի ղեկավարի հետ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը չի պահպանել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Pfizer դեղագործական ընկերության տնօրեն Ալբերտ Բուրլայի միջև Եվրոպական Միության (ԵՄ) համար COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ SMS նամակագրությունը՝ թաքցնելով այն լրատվամիջոցներից։ Այս մասին հայտնել է New York Times-ը (NYT)՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի պատասխանին։
«Այս շաբաթ ԵՀ-ն պատասխան է տրամադրել, որում ենթադրվում է, որ ինքը՝ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ջնջել կամ կորցրել է հաղորդագրությունները՝ համարելով դրանք անկարևոր և չունենալով դրանք պահպանելու պարտավորություն», - ասվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ֆոն դեր Լեյենի և Pfizer-ի ղեկավարի նամակագրության գոյության մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ ներկայումս այդ հաղորդագրությունները գտնելը անհնար է։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)