Իրանը հերքում է սպանությունների և առևանգումների պլանները
Քաղաքական
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմաիլ Բաղայեն կտրականապես հերքել է Արևմուտքի մեղադրանքները, ըստ որոնց Թեհրանը կազմակերպում է սպանություններ, առևանգումներ և հետապնդումներ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Նա այդ հայտարարությունը անվանել է «քաղաքական շեղում՝ իրական գենոցիդը ծածկելու համար»։
Մեղադրանքով հանդես էին եկել 14 արևմտյան պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան՝ նշելով, որ համախմբված են իրանական հատուկ ծառայությունների «ահաբեկչական փորձերին» դիմակայելու հարցում, հայտնում է Al-Jazeera-ն։
Բաղայեն պատասխանել է, որ Արևմուտքի նման հայտարարությունները նպատակ ունեն մոռացության տալ Իսրայելի գործողությունները «օկուպացված Պաղեստինում»։ Ըստ Թեհրանի՝ Իրանի դեմ հնչող մեղադրանքներն ուշադրությունը շեղելու միջոց են՝ Գազայում շարունակվող արյունահեղությունից։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը