Զզվելի է․ Թրամփը՝ Ռուսաստանի՝ Ուկրաինային ավիահարվածների մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացված օդային հարվածները անվանել է «զզվելի», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի գործողությունները շատ տխուր են: Կարծում եմ՝ դա զզվելի է։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը», - լրագրողներին ասել է Թրամփը՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածների մասին հարցին։
Հուլիսի 14-ին Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա սահմանել 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չգրանցվի։ Սկզբում Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի համար սահմանել էր 50-օրյա ժամկետ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, սակայն հուլիսի 28-ին այն կրճատել է մինչև 10-12 օր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)