Ուղևորները կտուգավեն ինքնաթիռում վաղ տեղից վեր կենալու համար՝ մինչև 70 ԱՄՆ դոլար
Հասարակություն
Թուրքիայում Pegasus Airlines-ի ուղևորները, ովքեր թռիչքի ավարտից առաջ շտապել են վեր կենալ տեղերից և վերցնել ձեռքի ուղեբեռը, կարող են առաջին անգամ ենթարկվել տուգանքի։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Սոֆիայից Ստամբուլ (Սաբիհա Գյոքչեն) մեկնած PC272 չվերթի ժամանակ ուղևորների մի մասը անտեսել է բորտուղեկցորդների հորդորը և կանգնել մինչև ինքնաթիռի լիարժեք կանգ առնելը։
Ի պատասխան՝ անձնակազմը կանչել է ոստիկանություն։ Այսուհետ նման վարք ցուցաբերած բոլոր ուղևորները կարող են տուգանվել մինչև 70 ԱՄՆ դոլարով՝ համաձայն մայիսից ուժի մեջ մտած նոր կանոնակարգի, որը տարածվում է բոլոր ներքին և միջազգային թռիչքների վրա։
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները նշում են, որ նպատակ ունեն բարձրացնել անվտանգության մակարդակը և վերացնել ինքնաթիռում անկարգությունների ռիսկը վայրէջքի ժամանակ, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)