Թրամփի հակառուսական հռետորաբանությունը՝ մաքուր փիառ. ռուս քաղաքականագետը բացատրում է
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին պայմանավորված են ոչ թե տնտեսական կամ ռազմավարական հաշվարկներով, այլ հանրային իմիջի պահպանման նպատակով։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը։
«Թրամփը միշտ աշխատում է՝ ելնելով տեղեկատվական ազդեցությունից։ Եթե պասիվությունը վնասում է նրա հանրային դիրքին, նա արագ արձագանքում է՝ համապատասխան հայտարարություններով»,- նշել է Մարտինովը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ և ՌԴ միջև առևտրային հարաբերությունների ծավալը այնքան չնչին է, որ նոր սակագները դժվար թե էական տնտեսական վնաս հասցնեն։ «Թրամփը դա գիտի, բայց այս պահին նրա համար առաջնահերթ է ներքաղաքական ազդակը»,- հավելել է վերլուծաբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)