Ռումինիայի ԱԳ նախարարը պահանջել է հեռացնել ռուսական դրոշը Տուլչա քաղաքում
Քաղաքական
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն պահանջել է Տուլչա քաղաքի իշխանություններից ապամոնտաժել ռուսական դրոշը, որը տեղադրված էր քաղաքի պատմական շինություններից մեկի մոտ։ Համապատասխան նամակը ուղարկվել է քաղաքապետարան, հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ դրոշի տեղադրումը խախտում է Ռումինիայի օրենսդրությունը՝ որը կարգավորում է այլ պետությունների դրոշների օգտագործման և բարձրացման կանոնները, հայտնում է Лента.ру-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ռումինիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ չորս ուկրաինական թռչող օբյեկտներ խախտել են երկրի օդային տարածքը, ինչի հետևանքով օդ էին բարձրացել երկու F-16 և երկու Eurofighter Typhoon կործանիչներ՝ օդային հետախուզության նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)