Կիևը չափազանցնում է Ռուսաստան տեղափոխված երեխաների թվերը. Պուտին
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևը դիտավորյալ ու չափազանցված տվյալներ է ներկայացնում այն երեխաների վերաբերյալ, որոնք, իբր, տեղափոխվել են Ուկրաինայից Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի հայտարարության նախապատմությամբ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան երեխաներին դուրս է բերում ռազմական գործողությունների գոտուց՝ եվրոպական երկրներ տեղափոխելով, որպեսզի նրանք չկարողանան ստանալ ռուսական քաղաքացիություն և վերամիավորվել Ռուսաստանում գտնվող ծնողների հետ։
Մոսկվան բազմիցս հերքել է երեխաների հարկադրական տեղափոխման մեղադրանքները՝ ներկայացնելով դրանք որպես հումանիտար պաշտպանության գործողություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)