Իրանը մերժել է Արևմուտքի մեղադրանքները
Քաղաքական
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմաիլ Բաղայի հայտարարել է, որ Արևմուտքի՝ Թեհրանի կողմից սպանությունների, առևանգումների և հետապնդումների կազմակերպման մեղադրանքները «անհիմն» են և նպատակ ունեն շեղել ուշադրությունը «օկուպացված Պաղեստինում իրականացվող ցեղասպանությունից»։
Մեղադրանքը հնչել էր 14 արևմտյան դաշնակիցների՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Կանադայի համատեղ հայտարարության մեջ, որտեղ նրանք դատապարտել էին Իրանի հատուկ ծառայությունների գործողությունները Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Իրանը պնդում է, որ այս հայտարարությունները քաղաքական շարժառիթ ունեն և միտված են ստվերելու Գազայի իրադարձությունների շուրջ միջազգային վրդովմունքը, հայտնում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)