Կինը գիշերային խնջույքի ընթացքում սպանել է որդու ընկերոջը
Արտակարգ Պատահար
Բուրյատիայում դատարանի առաջ կկանգնի մի կին, ով մեղադրվում է իր որդու ընկերոջը մահացու դանակահարելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Лента.ру»-ն՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ի գիշերը։
Ըստ նախաքննության՝ կինը սեփական տանը ալկոհոլ է խմել իր երեխաների և նրանց ընկերների՝ դեռահասների հետ։ Զգալի հարբածության պայմաններում վիճաբանություն է ծագել տանտիրուհու, նրա որդու և հյուրերից մեկի միջև։ Սկսված ծեծկռտուքի ընթացքում կինը դանակով հարվածել է դեռահասի որովայնին, որն անմիջապես մահացու է եղել։
Տուժածի ընկերները կանչել են շտապ օգնություն, իսկ կինը փորձել է թաքնվել տան ետևի փայտյա զուգարանում, որտեղ էլ ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)