Ռուս վերլուծաբանը կանխատեսել է Թրամփի զայրույթը Պուտինի հայտարարության պատճառով
Քաղաքական
Ռուս ռազմական բլոգեր Վետերանը, Telegram-ի «Zаписки Vетерана» ալիքի հեղինակն, կանխատեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզայրանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունից։ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության դադարեցման պայմանները մնում են անփոփոխ՝ կրկին ընդգծելով, որ նպատակն է «վերացնել ճգնաժամի պատճառները և ապահովել Ռուսաստանի անվտանգությունը»։
Վետերանը հեգնանքով նշել է, որ «մենք շարունակում ենք պատերազմը», իսկ Թրամփը, ում նա անվանել է «նարնջագույն»՝ ակնարկելով նրա արհեստական արևայրուքը, «այս գիշեր պայթելու է զայրույթից»։
Հիշեցնենք, որ Պուտինը հիշյալ հայտարարությունն արել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ վերահաստատելով ՍՈՒՎ-ի ռազմավարական նպատակները, որոնք ձեւակերպվել էին դեռ անցած տարի՝ ԱԳՆ-ի մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)