ԱՄՆ-ում ուզում են արգելել շնաձկներին ուտել ձուկ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատում քննարկվում է SHARKED օրենքի նախագիծը, որը կոչված է նվազեցնել շնաձկների ու ձկնորսների միջև բախումները։ Օրենքի նպատակն է կանխել շնաձկների կողմից ձկնորսների որսացած ձկան կուլ տալը՝ չնպաստելով նրանց զանգվածային ոչնչացմանը։
Էկոլոգներն օրենքը կոչել են աբսուրդային՝ նշելով, որ շնաձկները ձկներով սնվում են արդեն 450 միլիոն տարի։ Բնապահպան Քրիստին Բատլերն ընդգծում է, որ շնաձկների թվաքանակը 1970-ից ի վեր նվազել է 71 տոկոսով։ Այնուամենայնիվ, նախագծում չեն ընդգրկվել բնիկ ժողովուրդները, ինչպիսիք են հավայացիները, ովքեր շնաձկներին համարում են օվկիանոսի պաշտպան ոգիներ։
Փորձագետները կոչ են անում հարցը լուծել ոչ թե գիշատիչներին ոչնչացնելու միջոցով, այլ՝ համակեցության մոտեցմամբ։ Նրանք առաջարկում են կիրառել վանող սարքեր ու ստեղծել ծովային հատուկ գոտիներ՝ շնաձկների համար, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)