ԱՄՆ-ում ռուսական «Շտուրմ»-ը համարել են հնացած և անինովացիոն
ԱՄՆ
ԱՄՆ-ի The National Interest ամսագիրը քննադատել է ռուսական նոր «Շտուրմ» մարտական ռոբոտացված համակարգը՝ այն գնահատելով որպես տեխնիկապես հետամնաց և հին տեխնոլոգիաների վրա հիմնված լուծում։ Հոդվածի հեղինակը նշում է, որ այս համակարգը ստեղծվել է խորհրդային Տ-72 տանկի շասսիի վրա, ինչը վկայում է նորարարությունների բացակայության և ռազմական ծախսերի կրճատման մասին։
Լրագրող Փիթեր Սուչյուն կասկածի տակ է դնում «Ուրալվագոնզավոդ» ընկերության հայտարարած մարտական հնարավորությունները՝ ընդգծելով, որ սարքը ոչ լիարժեք ռոբոտացված է, չի օգտագործում արհեստական ինտելեկտ և հիմնված է հնացած բաղադրիչների վրա։
Համեմատության կարգով նա մատնանշում է Տ-14 «Արմատա» տանկը՝ որպես նոր սերնդի ամբողջովին նոր մեքենա, իսկ «Շտուրմ»-ը բնութագրում է որպես «անցյալի վրա հիմնված բյուջետային տարբերակ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)