Բորելը քննադատել է ԵՄ-ի թույլ արձագանքը Իսրայելի նկատմամբ
Քաղաքական
Եվրամիության արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը խստորեն քննադատել է ԵՄ հնարավոր պատժամիջոցները Իսրայելի նկատմամբ՝ դրանք անվանելով «վատ կատակ»։ Նրա խոսքերով, Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Իսրայելին Horizon գիտահետազոտական ծրագրից հեռացնելու տարբերակը, ինչը Բորելը համարել է անբավարար պատասխան։
«Եթե սա է միակ քայլը, որ ԵՄ-ն կարող է ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ՝ դա ուղղակի կատակ է, վատ կատակ», — նշել է նա EUobserver-ին տված հարցազրույցում։
Բորելը հավելել է, որ նույնիսկ այդ թույլ միջոցն անդամ երկրները չեն կարողանում միաձայն հաստատել։ Նա առաջարկել է ավելի կոշտ քայլեր, այդ թվում՝ Իսրայելի հետ առևտրային համաձայնագրի ժամանակավոր դադարեցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)