Երկիրը ռազմականապես հետ է մնում Ռուսաստանից և Չինաստանից. ԱՄՆ
ԱՄՆ
ԱՄՆ սենատորներ Միտչ Մակքոնելը և Քրիս Կունսը հայտարարել են, որ Միացյալ Նահանգները զգալիորեն հետ է մնում ռազմական ոլորտում՝ իր հիմնական հակառակորդներից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հյուսիսային Կորեայից։ Նրանց խոսքով, այս երկրները ակտիվորեն ներդրումներ են անում՝ ամերիկյան ռազմական առավելությունը նսեմացնելու համար։ Հայտարարությունը հրապարակել է The Washington Post-ը։
Սենատորները պահանջում են զգալիորեն ավելացնել պաշտպանության ֆինանսավորումը՝ շեշտելով «կոշտ ուժի» վերականգնման անհրաժեշտությունը։ Նրանք ընդգծում են, որ ԱՄՆ բանակը թերֆինանսավորվել է բյուջետային սխալների պատճառով, ինչն էլ նպաստել է մրցակիցներից հետ մնալուն։
Նախօրեին Սենատը նաև ներկայացրել էր օրինագիծ Ուկրաինային լրացուցիչ 54,6 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին՝ 2026-2027 թվականներին, որի մի մասը նախատեսվում է ապահովել Ռուսաստանի սառեցված ակտիվների միջոցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)