Գերմանիան սկսել է օդով մարդասիրական օգնություն ուղարկել Գազա
Քաղաքական
Գերմանիայի զինված ուժերը՝ Բունդեսվերը, սկսել են օդային օգնության առաքումներ դեպի Գազա։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին երկու «Luftwaffe» ռազմական ինքնաթիռները հասցրել են մոտ 14 տոննա բեռ, հայտնում է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
«Այս թռիչքները կարող են միայն փոքր դեր խաղալ՝ ապահովելով նվազագույն անհրաժեշտությունը տեղի բնակչության համար», — հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նա ընդգծել է, որ Իսրայելը պարտավոր է երաշխավորել Գազայի հատվածի բնակիչների համար համապարփակ հումանիտար ապահովում։
Ավելի վաղ Գերմանիան նաև խոստացել էր հատկացնել լրացուցիչ 5 միլիոն եվրո՝ Գազայի բնակչությանը աջակցելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)