Թրամփի գործողություններում միջուկային էսկալացիայի վտանգ կա. Telegraph
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի սկսեց բարձրանալ «միջուկային լարվածության աստիճաններով», երբ հայտարարեց ԱՄՆ միջուկային սուզանավերի վերատեղակայման մասին՝ ի պատասխան Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքների: Այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph թերթի լրագրող Ադրիան Բլոմֆիլդը:
Լրագրողի խոսքով՝ սովորական պայմաններում նման քայլը կլիներ չափազանց մտահոգիչ և աննախադեպ: Նա հիշեցրել է, որ նույնիսկ «Սառը պատերազմի» ժամանակ ոչ մի ամերիկացի առաջնորդ հրապարակավ միջուկային զենքով սուզանավեր չի ուղարկել Ռուսաստանի սահմանների մոտ:
Բլոմֆիլդը նշում է, որ Թրամփը փոխել է ԱՄՆ միջուկային ուժերի դասավորությունը Ռուսաստանի նկատմամբ այնպես, ինչպես իր նախորդներից ոչ մեկը չէր համարձակվել՝ անելով առաջին քայլը դեպի միջուկային լարվածություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)