Օբաման և Քլինթոնը պետք է պատասխանատվության ենթարկվեն «ռուսական կապերի» սկանդալի համար. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է բարձր գին վճարեն 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին կեղծիքի համար։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ կա Օբամայի այս սկանդալին մասնակցության գրավոր հաստատում։ Ավելին, Թրամփը պնդում է, որ նախկին նախագահը «գրեթե գլխավոր ոգեշնչողն» էր այս նախաձեռնության համար։
«Կարծում եմ՝ Օբաման և Քլինթոնը պետք է գին վճարեն, շատ բարձր գին», - ասել է ամերիկացի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)