Թրամփը չի բացառել Պուտինի հետ զրույցի հավանականությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցի հնարավորությունը մինչև ուկրաինական հակամարտության կարգավորման համար նախատեսված 10-օրյա ժամկետի լրանալը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Դե, կտեսնենք։ Մենք մի քանի հանդիպումներ կունենանք։ Եվ կտեսնենք, թե ինչ կլինի հետո», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է քաղաքական գործիչը։
Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի` Ռուսաստան այցի մասին։ Նրա խոսքով՝ վերջինս Մոսկվա կայցելի Իսրայել կատարած այցից անմիջապես հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)