Դատարանը ուժի մեջ է թողել Լոս Անջելեսում ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների արգելքը
ԱՄՆ
ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Լոս Անջելեսում ներգաղթյալների առանց հիմնավոր կասկածի ձերբակալությունները արգելող որոշումը՝ մերժելով Թրամփի վարչակազմի բողոքը։ Դատարանը վճռել է, որ հավանական է՝ ներգաղթային ծառայությունները մարդկանց ձերբակալել են՝ ելնելով նրանց տեսքից, լեզվից կամ գտնվելու վայրից։
Հունիսին նախագահ Թրամփը Լոս Անջելես էր ուղարկել Ազգային գվարդիա և ծովային հետևակ՝ ի պատասխան ներգաղթային ռեյդերի դեմ բողոքների։ Քաղաքի իշխանությունները միացել էին ACLU իրավապաշտպան կազմակերպության հայցին՝ մեղադրելով դաշնային գործակալներին անօրինական մեթոդների, այդ թվում՝ ռասայական խտրականության մեջ։
Վերաքննիչ դատարանը որոշել է, որ միգրացիոն ծառայությունները չեն կարող մարդկանց ձերբակալել միայն այն պատճառով, որ նրանք իբրև ունեն այլ ազգություն, խոսում են իսպաներեն կամ գտնվում են հանրային վայրերում, ինչպես ավտոբուսի կանգառներ կամ շինարարական տարածքներ։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը որոշումը որակել է որպես հաղթանակ, իսկ ACLU-ի փաստաբան Մոհամադ Թաջսարը նշել է, որ վարչակազմի գործողությունները «սահմանադրական խախտում էին և անդառնալի վնաս էին հասցնում համայնքներին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)