ԱՄՆ սենատոր Գրեհեմը զգուշացրել է՝ Թրամփի հետ չի կարելի կատակել
ԱՄՆ
ԱՄՆ սենատոր և հակառուսական պատժամիջոցների խստացման օրինագծի հեղինակ Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցում կոչ է արել Ռուսաստանին «չկատակել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ռուսաստանում իմ ընկերներին եմ դիմում. նախագահ Թրամփը ձգտում է խաղաղության, այլ ոչ թե հակամարտության։ Սակայն, խնդրում եմ հասկացեք, որ նա Բարաք Օբաման չէ, ոչ էլ Ջո Բայդենը, և նրա հետ չպետք է խաղալ։ Դուք չափազանց անզգույշ եք», - գրել է Գրեհեմը։
Օգոստոսի 1-ին Թրամփը հրամայել է երկու ամերիկյան միջուկային սուզանավերը «համապատասխան տարածքներ» տեղափոխել՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների պատճառով։
Հուլիսի 28-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը «վերջնագրերի խաղ» է խաղում Մոսկվայի հետ։ Նրա կարծիքով, Սպիտակ տան ղեկավարը պետք է հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունը Իսրայել կամ Իրան չէ, և որ յուրաքանչյուր նոր վերջնագիր ռուսական կողմից ընկալվում է՝ որպես սպառնալիք և «քայլ դեպի պատերազմ» Միացյալ Նահանգների հետ։
Մեդվեդևը է կոչ արել ամերիկացի առաջնորդին չգնալ «Քնկոտ Ջոյի» ճանապարհով՝ նկատի ունենալով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)