Զբոսաշրջիկը Հյուսիսային Կորեայից վերադարձել է «մինի միջուկային հրթիռով»
Հասարակություն
Ռուսաստանցի Դարյա անունով կին այցելել է Հյուսիսային Կորեայի Վոնսան-Կալմա հանգստավայրը և որպես հուշանվեր բերել է միջուկային հրթիռի պատճեն։ Նրա խոսքով՝ ցանկացել է որևէ յուրահատուկ բան բերել, որպեսզի «մարդիկ միանգամից հասկանան՝ որտեղ է եղել»։ Դարյան պատմել է, որ նաև գնել է Հյուսիսային Կորեայի օլիմպիական հավաքականի մարզահագուստ։
Հուշանվերի՝ ռմբակոծ հրթիռի պատճենի արժեքը կազմել է մոտ 40 դոլար։ Զբոսաշրջուհին նշել է, որ իրենց խմբում եղել է ընդամենը 13 օտարերկրացի, իսկ տեղացիները հանգստավայրը հիմնականում այցելում էին միայն հանգստյան օրերին։ Նա նշել է, որ իրենց «աստղի նման» էին ընդունում՝ ուշադիր լուսանկարելով, բայց «շատ զուսպ և հարգալից»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնվել է 2023 թվականի օգոստոսին՝ համաճարակի ընթացքում դադարեցվելուց հետո։ Պյոնյան գնալ հնարավոր է միայն կազմակերպված տուրի շրջանակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)