Թրամփը չի բացառել՝ ԱՄՆ քաղաքացիներին կարող են վճարել նոր մաքսատուրքերից ստացված եկամուտներից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկացի քաղաքացիներին դիվիդենտներ վճարելու հնարավորությունը նոր առևտրային մաքսատուրքերի ներդրումից ստացված բյուջետային եկամուտների միջոցով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շատերը կցանկանային, որ մենք դիվիդենտներ վճարենք մեր երկրի ժողովրդին։ Ես նույնպես քննարկում եմ այս տարբերակը», - ասել է նա լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի առաջնորդի, նա նաև ցանկանում է միջոցներ հատկացնել ստացված միջոցներից պետական պարտքը մարելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)