Օդեսայում նկարահանվել է ուկրաինական թեթև ինքնաթիռի՝ ռուսական անօդաչուի հետևից հետապնդումը
Քաղաքական
Օդեսայում տեսանկարահանվել է, թե ինչպես է ուկրաինական թեթև «կուկուրուզնիկ» ինքնաթիռը հետապնդում ռուսական անօդաչու թռչող սարք։ Տեսանյութը հրապարակել է «Страна.ua»-ն Telegram-ում։ Կադրերում երևում է «Գերան» տեսակի անօդաչուի նմանվող սարք, իսկ նրա կողքին՝ թեթև շարժիչով օդանավ։
Նշվում է, որ ուկրաինական զինվորականներն արդեն երկար ժամանակ օգտագործում են նմանատիպ թեթև ինքնաթիռներ՝ անօդաչուների որսի նպատակով։
Ավելի վաղ Ուկրաինայում կործանվել էր ֆրանսիական Mirage 2000 կործանիչը՝ Վոլինի շրջանում։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)