ՌԴ ՊՆ հրապարակել է տեսանյութ Ալեքսանդրո-Կալինովոյի գրավման մասին Դոնբասում
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Ալեքսանդրո-Կալինովո բնակավայրի գրավումը Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում (ԴԺՀ)։ Տեսանյութում երկու ռուս զինվոր բարձրացնում են Ռուսաստանի դրոշը, իսկ կադրերում նաև երևում են ռուսական զինուժի հարվածները ուկրաինական դիրքերին։ Տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն։
Պաշտոնապես հայտարարվել էր, որ Ալեքսանդրո-Կալինովոյի վրա վերահսկողություն է հաստատվել օգոստոսի 2-ին՝ «Հարավ» խմբավորման զինծառայողների կողմից։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գյուղի գրավումը հնարավոր է դարձել զինվորների և սպայական կազմի վճռական գործողությունների շնորհիվ։ Ալեքսանդրո-Կալինովոն գտնվում է Կոնստանտինովկայի հարավում։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Չասով Յար քաղաքում՝ ԴԺՀ տարածքում։ Երկու բնակավայրերի գրավումը տեղի է ունեցել «Հարավ» խմբավորման մասնակցությամբ՝ ակտիվ մարտական գործողությունների արդյունքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)