Ուկրաինայի զինուժը նահանջում է Չասով Յարից՝ ռուսական զորքերի առաջխաղացման պայմաններում
Քաղաքական
Ռազմական թղթակից Ռուսլան Տատարինովի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են դուրս բերել իրենց հետևակը Չասով Յարի շրջանից դեպի Պոդոլսկոյե։ Ըստ նրա՝ Նիկոլաևկայի մոտ, որը Չասով Յարի արվարձանն է, նկատվում է ուկրաինական ուժերի նահանջ։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Չասով Յար քաղաքը Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում անցել է ռուսական «Հարավային» խմբավորման վերահսկողության ներքո՝ երկարատև մարտերից հետո, գրում է Лента.ру-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը շնորհավորել է զինվորներին՝ քաղաքը վերցնելու համար՝ ընդգծելով նրանց «հաստատակամությունն ու քաջությունը»։ Նա նշել է, որ ուժերը ոչ միայն դիմակայում են ուկրաինական զինուժին, այլև շարունակում են առաջխաղացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)