Իսրայելը Մակրոնին մեղադրել է «բարոյական կուրության» մեջ՝ պատանդների հարցում իր հայտարարության պատճառով
Քաղաքական
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ վերջինիս հայտարարության համար, որով նա կոչ էր արել «ազատել բոլոր պատանդներին»՝ ներառյալ Իսրայելում դատապարտված պաղեստինցի ահաբեկիչներին։ Գենդելմանի խոսքով՝ Մակրոնը հավասարեցնում է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին և «արյունալի հանցագործների»՝ ընտրելով «բարոյական կուրությունը»։
Նա ընդգծել է, որ նման մոտեցումը խանգարում է իրական պատանդների ազատման բանակցություններին՝ տրամադրելով ՀԱՄԱՍ-ին առիթ մերժելու բանակցային առաջարկները և ուժեղացնելու շանտաժը։ Գենդելմանի համոզմամբ՝ սա «նվեր է ահաբեկիչներին» և վնաս է հասցնում տարածաշրջանային կայունությանը։
Ավելի վաղ Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը հայտարարել էր, որ Մակրոնի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը կդառնա «սև բիծ» Ֆրանսիայի պատմության մեջ և ուղղակի աջակցություն է ահաբեկչությանը։ Նա հավելել էր, որ Իսրայելի տարածքի հարցում Մակրոնի խոսքը ոչինչ չի փոխում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)