Կինը կոտրել է ողնաշարը՝ փորձելով կրկնել սոցցանցերում տարածված վտանգավոր թրենդը
Հասարակություն
Եկատերինբուրգում 32-ամյա կինը կրկնել է սոցցանցերում տարածված մի վտանգավոր մարտահրավեր և դրա հետևանքով կոտրել է կրծքավանդակի ողերից մեկը։ Telegram-ի Shot ալիքի տվյալներով՝ կինն, ով վերջերս է մայրացել, փորձել է կատարել «մեկ սրունքով հավասարակշռման» հայտնի փորձը՝ Նիկի Մինաժի երգի տակ։
Տեսանյութում նա անմիջապես կորցնում է հավասարակշռությունը և ընկնում։ Բժշկական եզրակացությամբ՝ ստացած վնասվածքը պահանջում է առնվազն երեք ամիս բուժում՝ հատուկ կորսետի օգնությամբ։
Ավելի վաղ նմանատիպ դեպք էր գրանցվել Կրասնոդարի երկրամասում, որտեղ դպրոցականը սոցցանցային հնարքի ժամանակ կոտրել էր մեջքը՝ ընկնելով ընկերների ձեռքերի վրա և հարված ստանալով մեջքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)