«Դիմակահանդես է լակոտների համար». Ինչու է Թրամփը խոսել միջուկային սուզանավերի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ երկու միջուկային սուզանավերի տեղաշարժի մասին Ռուսաստանի ափերին մոտ, իրականում որևէ ռազմավարական գործողություն չի ենթադրում։ Այս մասին հայտարարել է ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական՝ ընդգծելով, որ «Օհայո» դասի սուզանավերը մշտապես գտնվում են հերթապահության մեջ, իսկ այժմ բարձրացված աղմուկը պայմանավորված է Թրամփի հակասություններով Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ըստ Պոդոլյակի՝ այս հրթիռակիր սուզանավերն առանց այն էլ հերթապահում են, և դրանց հերթափոխը՝ ծով դուրս գալը և վերադառնալը, բնական գործընթաց է։ Նա Թրամփի հայտարարությունը որակել է «սահմանափակ գիտելիքներ ունեցող հանրության վրա ճնշման փորձ՝ հանուն ներքաղաքական շահի»։
ՌԴ Պետդումայի և Դաշնային Խորհրդի պատգամավորները նույնպես արձագանքել են։ Վիկտոր Վոդոլացկին և գեներալ Լեոնիդ Իվլևը նշել են, որ իրական վտանգ չկա, և Ռուսաստանը մշտապես պատրաստ է պատասխանի։ Սենատոր Վլադիմիր Ջաբարովն իր հերթին Թրամփի քայլը կապել է նոր ռուսական սուզանավի՝ «Կնյազ Պոժարսկի»-ի շահագործման հետ՝ ընդգծելով, որ Մոսկվան ուժեղացնում է պաշտպանությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)