Վուչիչը դատապարտել է Դոդիկի դատավճիռը՝ այն որակելով ոչ բարոյական
Քաղաքական
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կտրուկ քննադատել է Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի կողմից Բոսնիայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի դատապարտումը։ Նրա խոսքով՝ Դոդիկի նկատմամբ կայացված վճիռը «ոչ ժողովրդավարական է, հակաքաղաքակրթական և ամբողջությամբ ամորալ»։
Վուչիչը հայտարարել է, որ դատավճիռը Սերբիայի տարածքում չի ճանաչվելու՝ հավելելով, որ դա ուղղված է սերբական ինքնիշխանության դեմ։ Դոդիկը մեկ տարով ազատազրկման է դատապարտվել և վեց տարի զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Կրիստիան Շմիդտի որոշումները չկատարելու մեղադրանքով, հայտնում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Դոդիկը աջակցություն էր խնդրել Սերբիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից՝ պնդելով, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)