100-ամյա կինը թռել է պարաշյուտով և բացահայտել երկարակեցության իր գաղտնիքը
Հասարակություն
ԱՄՆ Միսսուրի նահանգի Ուեբ Սիթի քաղաքից Պեգի Վուլֆը 100-ամյակը նշել է անսովոր կերպով՝ թռնելով պարաշյուտով 3 կիլոմետր բարձրությունից։ Ինչպես գրում է The Meadville Tribune-ը, նրա կողքին այդ պահին եղել է նաև ինստրուկտոր, իսկ թռիչքի ընթացքում Վուլֆը կորցրել է իր մեկ կոշիկը, սակայն կատակում է, որ որևէ մեկը երբևէ այն կգտնի ու չի հասկանա՝ որտեղից է։
Վուլֆը առաջին անգամ պարաշյուտով թռել է 92 տարեկանում։ Նրա խոսքով՝ միշտ ցանկացել է դա անել, բայց սպասել է, մինչ այլ պարտավորություններ չի ունեցել։ Նա իր երկարակեցությունը պայմանավորել է երեք պարզ կանոնով՝ ակտիվ կենսակերպ, ճիշտ սնունդ և չափավոր վերաբերմունք ալկոհոլի նկատմամբ։
Միջոցառմանը մասնակցել են նրա ընկերներն ու ընտանիքի անդամները։ Նրանք կարծում են, որ Վուլֆի կենսուրախությունը հենց իր երկար կյանքի հիմնական գրավականն է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)