ԱՄՆ-ում սրվել է դժգոհությունը Պենտագոնի ղեկավարի նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ-ում ուժեղանում է դժգոհությունը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի նկատմամբ։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Սպիտակ տունն ու մի շարք կոնգրեսականներ դժգոհ են Հեգսեթից՝ պաշտոնը ստանձնելուց հետո թույլ տրված մի շարք սխալների պատճառով։
Աղբյուրների փոխանցմամբ, Հեգսեթը չունի նման մասշտաբային կառույց ղեկավարելու փորձ։ Դժգոհությունը սրվեց դեռ մարտին՝ ամերիկյան ուժերի կողմից Եմենում իրականացված հարվածների մասին տվյալների արտահոսքից հետո։ Հեգսեթը հետագայում ազատել է երեք բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն վստահության ճգնաժամը խորացել է, առաջացնելով նոր հրաժարականներ և ներքին լարվածություն։
Բացի այդ, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դժգոհ է, որ Հեգսեթը ժամանակին չի տեղեկացրել նախագահի որոշ զենքերի մատակարարումը Ուկրաինա կասեցնելու մասին։ Մամուլի տվյալներով՝ Հեգսեթը մտածում է 2026-ին առաջադրվել Թեննեսի նահանգապետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)