Դեսանտայինին սկզբում չթողեցին Tyga-ի համերգ՝ զինվորական համազգեստի պատճառով
Հասարակություն
Մոսկվայում ամերիկացի ռեփեր Tyga-ի համերգին դեսանտավոր տղամարդուն սկզբում մուտք չարտոնեցին՝ զինվորական հանդիսավոր համազգեստ կրելու պատճառով։ Այս մասին հայտնել է Shot տելեգրամ ալիքը։
Տղամարդը նշել էր Օդադեսանտային ուժերի օրը և միջոցառմանը եկել էր պարադարական համազգեստով։ Ֆեյս-կոնտրոլի պատասխանատուները հրաժարվել էին նրան ներս թողնել հենց այդ հանդերձանքի պատճառով։
Դեսանտավորը նեղվել էր և պատրաստվում էր վերադարձնել տոմսը, սակայն անվտանգության ծառայողները նրան առաջարկել էին սպիտակ շապիկ, որով էլ փոխվելով՝ նա վերջապես մուտք էր գործել ակումբ։
Հիշեցնենք, որ ռեփեր Tyga-ն (իրական անունը՝ Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոն) ժամանել է Մոսկվա, որտեղ հասցրել է մի քանի երգ կատարել ակումբներից մեկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)