Ռուսաստանում առաջարկում են «Орешник» հրթիռային համակարգի տեղակայումը Կուբայում կամ Վենեսուելայում
Քաղաքական
Ռուսաստանցի փորձագետները քննարկում են նոր «Орешник» հրթիռային համալիրի տեղակայումը արտասահմանում։ ՌԱՀԱ գլխավոր ինստիտուտի և Լատինական Ամերիկայի ինստիտուտի վերլուծաբան Ալեքսանդր Ստեպանովը ТАСС-ին ասել է, որ նման քայլը կարող է ամրապնդել Մոսկվայի դաշնակիցների անվտանգությունն ու բարձրացնել Ռուսաստանի գլոբալ հեղինակությունը։
Նա նշել է, որ հնարավոր է համալիրի տեղակայումը Վենեսուելայում կամ Կուբայում։ Ըստ փորձագետի՝ «Орешник»-ի սերիական արտադրությունը կմեկնարկի ակտիվորեն՝ տարեկան տասնյակ միավորներով։ Առաջին համալիրը, ըստ Վլադիմիր Պուտինի հայտարարության, արդեն փոխանցվել է ռուսական բանակին։
Բացի այդ, արդեն որոշվել է համալիրի տեղակայումը Բելառուսում, որտեղ մասնագետները ընտրել են կոնկրետ տարածքներ մեկնարկային հենակետերի համար։ Պուտինի խոսքով՝ այս գործընթացը կարող է ավարտվել մինչև տարեվերջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)