Թրամփը կրկին սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով
Քաղաքական
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով, եթե Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցում շոշափելի առաջընթաց չարձանագրվի։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույցների ժամանակ Վլադիմիր Պուտինին ասել է՝ այս պատերազմը սարսափելի է և պետք է ավարտվի։ «Ես կարծեցի, որ մենք երեք անգամ արդեն պայմանավորվել էինք, բայց հնարավոր է՝ նա ուզում է ամեն ինչ ինքն իրենով լուծել։ Կմտածի՝ դա շատ դժվար է լինելու իր համար», — հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնը հնարավոր է գործարք առաջարկի Մոսկվային՝ հազվագյուտ մետաղների հարցով, կապելով այն Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու պայմանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)