Իլոն Մասկին դատի են տալիս Tesla-ի բաժնետերերը՝ ռոբոտաքսիների պատճառով
ԱՄՆ
Tesla-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և նրա ղեկավար Իլոն Մասկի դեմ՝ մեղադրելով նրան ստի մեջ։ Ինչպես հայտնում է Gizmodo-ն, հայցը վերաբերում է ռոբոտաքսիների անվտանգության վերաբերյալ «խաբուսիկ հայտարարություններին», որոնք վնասել են ընկերության հեղինակությունն ու հանգեցրել բաժնետոմսերի արժեզրկման։
Բաժնետերերը նշել են մի շարք դեպքեր, երբ Tesla-ի առանց վարորդի տաքսիները վտանգավոր իրավիճակներ են ստեղծել երթևեկության մեջ։ Նրանք հիշեցրել են նաև, որ ԱՄՆ-ի ճանապարհային անվտանգության վարչությունը (NHTSA) հունիսին սկսել է հետաքննություն՝ ռոբոտաքսիների ճանապարհային խախտումների կապակցությամբ։
Բացի այդ, Gizmodo-ն Մասկին մեղադրել է իբր «կեղծ» ռոբոտաքսի գործարկման մեջ։ Թեև 2024-ին ներկայացվել է առանց ղեկի ու ոտնակների Cybercab մոդելը, գործնականում ընկերությունը որպես տաքսի օգտագործում է սովորական Tesla-ներ՝ վարորդներով։ Հուլիսին Սան Ֆրանցիսկոյում ռոբոտաքսի փոխարեն գործարկվել է սովորական տաքսի՝ թույլտվության բացակայության պատճառով։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի