Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա
Սպորտ
«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։
Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։
Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա աշխատել է նաև Ռուսաստանի հավաքականում, «Ֆերենցվարոշում», «Լեգիայում», Մոսկվայի «Սպարտակում» ու «Դինամոյում», ինչպես նաև «Ամկարում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ