Թրամփը հայտարարում է Ռուսաստանի պատրաստակամության մասին Ուկրաինայի հարցով գործարքի համար
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News Radio-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը և կնքել գործարք Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունն ունի ամեն ինչ հնարավորինս շուտ ավարտելու տրամադրություն։
Թրամփը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է կնքել համաձայնագիր, իսկ Վլադիմիր Պուտինը «գիտի, որ ինքը նրա երբևէ հանդիպած ամենաբարդ հակառակորդն է»։
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում, որտեղ կանցկացնեն երկկողմ բանակցություններ՝ քննարկելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման տարբերակները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)