ՆԱՏՕ-ի երեք երկրներ կավելացնեն ներկայությունը Սև ծովում ՝ ի հակադրություն Ռուսաստանի
Աշխարհ
Ռումինիայի ՊՆ նախարար Իոնուտ Մոստեանուն հայտարարել է՝ իր երկիրը, ինչպես նաև Բուլղարիան և Թուրքիան պետք է ընդլայնեն Սև ծովի ականազերծման համատեղ օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ առաքելության կազմում նախատեսվում է պարեկային ուժեր ավելացնել՝ էներգետիկ օբյեկտներն ու առևտրային ուղիները ՌԴ-ի հնարավոր հարձակումից պաշտպանելու համար:
«Մենք պետք է դիմակայենք Ռուսաստանին և պաշտպանենք մեր շահերը, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքը, ծովային առևտուրը և նավագնացության ազատությունը։ Դրանք մեր նպատակներն են, և դրանք պաշտպանված կլինեն», - ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ