ՀՀ-Հնդկաստան բարեկամությունը նոր մակարդակ է թևակոխել, քաղաքական երկխոսությունն ակտիվացել է․ Փաշինյան
Քաղաքական
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.
«Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր ժողովուրդների և պետությունների միջև կապը, համատեղ և արդյունավետ կերպով արձագանքելու համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին:
Համոզված եմ, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցերի և շփումների միջոցով, նոր խթան կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն և հարատև առաջընթաց»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)