Իրանի փոխնախագահը խոսել է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի մասին
Քաղաքական
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Իրանը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և, հայտարարելով երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իր անսասան դիրքորոշման մասին, կարծում է, որ օտարերկրյա պետությունների միջամտությունը տարածաշրջանի գործերին չի նպաստի կայուն անվտանգությանը», - ասել է Ռեզա Արեֆը։
Իրանի փոխնախագահը, որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ, մասնակցում է Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)