Թրամփը վայելում է խաղաղարարի դերը․ Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վայելում է իր «գլխավոր խաղաղարարի դերը» և հավատում է, որ կարող է կնքել այնպիսի գործարքներ, որոնք մյուս նախագահները չեն կարողացել կնքել, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփը վայելում է իր գլխավոր խաղաղարարի դերը՝ հավատալով, որ կարող է կնքել այնպիսի գործարքներ, որոնք չեն կարողացել կնքել իր նախորդները, ցուցադրելով իր խորաթափանցությունն ու ուժը՝ անկախ նրանից՝ այն հաջողված է, թե ոչ։ Նրան դուր է գալիս լինել աշխարհի այս բոլոր փոքր, թույլ երկրների «խաղաղարարը», - թերթին ասել է Սպիտակ տան աղբյուրը։
Երկրորդ աղբյուրը նշել է, որ ԱՄՆ նախագահը կենտրոնանում է տարբեր հակամարտությունների վրա մասամբ այն պատճառով, որ հավատում է, որ կարող է օգտագործել Վաշինգտոնի ազդեցությունը դրանց վերջ տալու համար։ Սա հակասում է նրա նախագահական քարոզարշավին, որի ընթացքում նա հետապնդել է «Ամերիկան առաջին հերթին» մոտեցումը։
«Հակամարտությունների լուծման վրա Թրամփի կենտրոնացումը մասամբ պայմանավորված է Նոբելյան խաղաղության մրցանակը ստանալու նրա ցանկությամբ, որին նա վաղուց է ձգտում», - ընդգծում է Politico-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)