Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը 

Կգրանցվի ընկերություն, որի բաժնետոմսերը բաշխվելու են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև․ Վահան Կոստանյան

Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը IRNA գործակալությանը տված հարցազրույցում մանրամասներ է բացահայտել «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ։

Կոստանյանի խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաշխվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, բայց դա չի նշանակում ԱՄՆ անվտանգային ներկայություն տարածաշրջանում:

«Արմենպրես»-ը ներկյացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական հարցազրույցը.

-Բարի կեսօր, պարոն փոխնախարար։ Շատ շնորհակալ եմ այս հնարավորության և այն ժամանակի համար, որ հատկացրել եք մեզ Թեհրան կատարած Ձեր շատ կարևոր այցի ընթացքում։ Ես կցանկանայի հարցնել երկկողմ հարաբերությունների, Իրանի և Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ Ձեր գնահատականների, ինչպես նաև դրանց զարգացման և ընդլայնման ներուժի մասին։

-Հայաստանի անկախությունից ի վեր Իրանն ու Հայաստանը՝ որպես երկու ազգեր, ունեցել են շատ լավ, իսկապես բացառիկ հարաբերություններ։ 1991 թվականից ի վեր մեր երկկողմ կապերը կայուն զարգանում են։ Այսօր մեր երկու երկրների, մեր ղեկավարների և մեր կառավարությունների միջև հարաբերությունները շատ յուրահատուկ են և մեծ նշանակություն ունեն մեզ համար: Ես կարծում եմ, որ այս հարաբերությունները ռազմավարական բնույթի են, և վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի՝ Երևան կատարելիք այցը դրանք կբարձրացնի ավելի բարձր մակարդակի։

Այս հարաբերություններն ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն: Վերջին տարիներին մենք զգալի արդյունքների ենք հասել առևտրի ոլորտում և մեր կառավարությունների միջև հավակնոտ նպատակներ ենք սահմանել՝ նախ հասնել 1 միլիարդ դոլարի առևտրային շրջանառության, ապա ձգտել 3 միլիարդ դոլարի: Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները իսկապես եզակի են, և մենք դրանք դիտարկում ենք շատ ավելին, քան պարզապես էներգետիկ կամ քաղաքական ոլորտներում համագործակցությունն է, քանի որ լավ հարևանի հետ հարաբերություններ ունենալը մեզ համար առաջնահերթություն է: Այս առաջնահերթությունն արձանագրված է մեր կառավարության 2021-2026 թվականների ծրագրում, և կարող եմ ասել, որ կառավարության գործողությունների ծրագրում սահմանված քաղաքականությունն ու չափանիշները հաջողությամբ իրականացվում են։

-Ինչպես գիտեք, Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից հետո այս հարցը Իրանում լրատվամիջոցների գլխագրերում էր։ Կցանկանայի հարցնել այս թեմայի վերաբերյալ։ Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն կունենա այս համաձայնագիրը տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա։

-Շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, որ այս պատմական զարգացումը ոչ միայն Իրանում հայտնվեց գլխագրերում, այլև ամբողջ աշխարհում։ Մեզ համար կարևոր է լսել եղբայրական երկրների, հատկապես Իրանի արձագանքներն ու կարծիքները։ Մենք գնահատում ենք Իրանի արտաքին գործերի նախարարության հավասարակշռված հայտարարությունը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարի և նախագահի հետագա հայտարարությունները։ Կարծում եմ, որ մենք այժմ մտնում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր դարաշրջան, որտեղ երկու երկրներն ու նրանց առաջնորդները բացահայտորեն հաստատել են իրենց հանձնառությունը խաղաղությանը։ Սա դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային դինամիկայի վրա՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն։

Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանալիություն դեպի Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով։

-Ինչպե՞ս եք տեսնում Իրանի տեղը այս հավասարման մեջ: Եվ ինչպիսի՞ն է առաջ շարժվելու հարցում «3+3»-ի նման տարածաշրջանային մեխանիզմների դերի վերաբերյալ Երևանի տեսակետը։

Իրանի դերի վերաբերյալ՝ հատկապես Իրանի կողմից առաջարկված «3+3» տարածաշրջանային մեխանիզմի շրջանակներում, պետք է ասեմ, որ Հայաստանն այս հարթակի աշխատանքներին մասնակցել է առաջին իսկ հանդիպումից՝ սկզբում փոխնախարարների մակարդակով, իսկ ավելի ուշ՝ նախարարների մակարդակով: Մենք կարծում ենք, որ այս երկխոսության ձևաչափը կարող է հարմար հարթակ հանդիսանալ տարածաշրջանային նախագծերի, մասնավորապես կապի նախագծերի քննարկման համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման սկզբունքային համաձայնությունը նոր գլուխ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3» ձևաչափով: Նախարարական վերջին հայտարարության համաձայն՝ հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում, և մենք նաև նկատի ունենք ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունները:

-Հաշվի առնելով Վաշինգտոնի դերը այս համաձայնագրում, ո՞րն է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում Միացյալ Նահանգների կամ որևէ երրորդ կողմի ներկայության վերաբերյալ: Եվ ի՞նչ երաշխիքներ կան, որ Միացյալ Նահանգները բացասական դեր չի խաղա տարածաշրջանային երկրների դեմ:

-Այս համաձայնագրի և Միացյալ Նահանգների դերի շուրջ Թեհրանի մտահոգությունների վերաբերյալ պետք է ասեմ, որ սա երեկ և այսօր մեր քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր, և որ այդ զգայունությունները հաշվի են առնվել «Թրամփի ուղի» անունով հայտնի կապի նախագծի վերաբերյալ նախնական բանակցություններում:

Այս նախագծի որոշ մանրամասներ արդեն որոշվել և համաձայնեցվել են, որոնք ես կիսել եմ իրանական կողմի հետ, և ես պատրաստ եմ դրանց մասին հրապարակային հայտարարել: Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաշխվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, բայց դա չի նշանակում ԱՄՆ անվտանգության ներկայություն տարածաշրջանում: Մենք հասկանում ենք, որ սա իրանական կողմի հիմնական մտահոգություններից մեկն է եղել, և ես կարծում եմ, որ այս մտահոգությունը հասցեագրվել է։

Մեզ համար Իրան-Հայաստան սահմանի և դրա անցակետերի անխափան և անխոչընդոտ գործունեությունը ապրանքների և ուղևորների տեղաշարժի համար ռազմավարական նշանակություն ունի, և մենք այս առումով որևէ խոչընդոտ չենք սպասում: Հաղորդակցության ուղիների բացումը՝ ներառյալ երեք նոր նախագծերը, կիրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է։

-Արդյո՞ք Հայաստանը չի կիսում այն մտահոգությունը, որ ԱՄՆ ներկայությունն այս տարածաշրջանում կարող է հանգեցնել տարածաշրջանային տերությունների և Վաշինգտոնի միջև իշխանության համար պայքարի։

-Մեր ընդհանուր դիրքորոշումը հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ ուրվագծվել է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Մենք կարծում ենք, որ այս բացումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է ծառայի որպես վստահության ամրապնդման միջոց աշխարհաքաղաքական տերությունների միջև։ Գործնականում ԱՄՆ բաժնետոմսերը Հայաստանում գրանցված ընկերությունում օգուտ կբերեն ԱՄՆ-ին, Իրանը կշահի Սև ծովին հասանելիություն ստանալուց, և մենք կկարողանանք կապվել Ռուսաստանի հետ Ադրբեջանի երկաթուղային գծով։ Մենք հույս ունենք, որ այս փոխադարձ տնտեսական փոխկախվածությունը կծառայի որպես համագործակցության կամուրջ, այլ ոչ թե խոչընդոտ։

-Ես ստացել եմ իմ հաջորդ հարցի պատասխանի մի մասը Ձեր նախորդ պատասխաններում, բայց, հաշվի առնելով հարցի կարևորությունը, ես կցանկանայի հարցնել՝ արդյոք Թեհրանի մտահոգությունը և այն կարևորությունը, որը նա տալիս է Հայաստանի հետ իր կարճ, բայց նշանակալի և պատմական սահմանին, Երևանը հաշվի է առնում բանակցություններում։

-Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը Իրան-Հայաստան պատմական սահմանն է։ Մենք գնահատում ենք այս սահմանը և շնորհակալ ենք վերջին տարիներին Իրանի քաղաքական աջակցության համար այս հարցում: Այս դիրքորոշումը մեզ համար նույն կարևորությունն ունի, ինչ Իրանի համար, և այն ոչ մի դեպքում չի փոխվի: Մենք անհրաժեշտ երաշխիքներ ենք տվել իրանական կողմին։ Ներկայում մենք լայնածավալ նախապատրաստություններ ենք իրականացնում նախագահ Փեզեշքիանին Երևանում ընդունելու համար: Ես կարծում եմ, որ այս պատմական և երկար սպասված այցը կամրապնդի մեր երկու երկրների քաղաքական մտերմությունը և կբացի տնտեսական համագործակցության նոր ուղիներ։

-Կարո՞ղ եք ասել, թե համագործակցության քանի փաստաթուղթ կստորագրվի այս այցի ընթացքում։

-Մենք ակնկալում ենք, որ երկու երկրների միջև կարևոր փաստաթղթեր կստորագրվեն՝ չնայած որոշ մանրամասներ այժմ գաղտնի ենք պահում։

-Նախագահ Փեզեշքիանի՝ Հայաստան այցին ընդառաջ ես կցանկանայի խնդրել ձեզ ուղերձ հղել Իրանի ժողովրդին։

-Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խորը հարգանք ունեն Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի նկատմամբ: Մեր երկու երկրների միջև հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն լինի աշխարհաքաղաքական սակարկումների առարկա։ Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք դրանք պետք է ավելի ամուր և դիմակայուն վիճակում փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Ամենադիտված