Սուսաննա Գաբոյանը՝ լավագույն կին մասնակից, Սոֆիա Բաղրամյանը՝ լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում. 7th SKG Open շախմատի մրցաշար
Սպորտ
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց 7th SKG Open շախմատի միջազգային մրցաշարը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից է ճանաչվել կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր:
Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են, համապատասխանաբար, 5.5 և 5 միավոր: Ալեքսանդրը 115.6 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:
Մրցաշարի Բ խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 5 միավոր և ճանաչվել լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում: Սոֆիան 100.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ